Երեկ՝ հոկտեմբերի 12ին՝ կեսօրին, հակառակորդը կրակ է բացել ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Մեքենայի ուղղությամբ կրակի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը: Հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկ Ստեփանի Քոսակյանը այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում: Նրա վիճակը միջին ծանրության է: