Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր արտակարգ իրավիճակների նախարարի աղջիկը 911 զանգահարել

Հոկտեմբեր 13,2013 12:02

Նախարարը հավաստիացնում է՝ ոչ մի զանգ անարձագանք չի մնում

Հոկտեմբերի 12-ին Տավուշի մարզխորհրդի նիստին մասնակցում էր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով իր ելույթում մասնավորապես ասաց. « 911 ծառայությունը օրվա ընթացքում ստանում է 6-8 հազար զանգ: Մեր երկրի 60-70 տոկոսի զանգերը՝02, 03, 04 եւ այլն, գալիս է 911, որովհետեւ յուրաքանչյուր զանգ առանց հետեւանք չի մնում: Աստված մի արասցե, ես հետագայում պարզեմ (այնտեղ մենք ամբողջը ձայնագրում ենք), որ մի զանգ եկել է, մի մարդ ասել է ՝ մատս փուշ է մտել եւ չեն կարողացել…

Անցյալ անգամ աղջիկս ինձ ասում է՝ պապ, զանգել եմ 911, մի հարց էր եղել: Ասում եմ՝ բայց ինչո՞ւ ինձ չես զանգել, քեզ ինչո՞ւ եմ զանգում, եթե 911 կարողանում եմ զանգել: Երեխայի ձեռքից ջերմաչափն ընկել է, սնդիկը թափվել է: Զանգել է 911, ի՞նչ անեմ: Ասել են՝ եթե ուզում եք՝ մենք գանք, եթե չէ՝ էս ,էս գործողություններն արեք: Միանգամից գործողություններն արել է, փաստորեն արդեն իր ծնողն իրեն պետք չէ, կա մարդ, որը զբաղվում է:

Զանգ են տալիս, ասում են՝ մաթեմատիկայի խնդիրը չենք կարողանում լուծել, ի՞նչ անենք, զանգում են ՝ ի՞նչ անենք, ասում եմ՝ գնալու եք լուծեք, ի՞նչ պիտի անեք»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Մեկ նկատառում: Բոլոր զարգացած երկեներում սնդիկով ջերմաչափերը արգելված են: Դատողությունները թողնում եմ ձեզ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031