News.am-ի թղթակիցը զրուցել է համաներմամբ ազատ արձակված Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի հետ, ով այժմ հանգստանում է եւ վայելում մտերիմների ներկայությունը: «Թոռներիս, մորս հետ նստած հեռուստացույց եմ նայում»,- ասել է նա:
Լրատվամիջոցի այն հարցին, թե առաջիկայում ինչ պլաններ ունի, հնարավոր է անցնի աշխատանքի կամ ցանկություն ունի վերադառնալ ոստիկանական համակարգ, նա պատասխանել է. «Հանգստանալու եմ, առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Հիմա զբաղված եմ թոռներովս, խաղեր ենք սովորում, ինչը կորցրել ենք, հետ ենք բերում թոռնիկ-պապիկ հարաբերության մեջ, մնացածը ապագան ցույց կտա»: Դիտարկմանը, թե թոռները հարցախեղդ չե՞ն անում, թե որտեղ էիք, նա նշել է. «Իրենք գիտեին, որ ես բուժման եմ գնացել»:
Մարգար Օհանյանի առողջականն այժմ լավ է, նա չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել, խնդրում է թույլ տալ իրեն հանգստանալ եւ կարոտն առնել, իսկ երբ հարմար գտնի, այդ ժամանակ էլ կխոսի:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: