Սանկտ-Պետերբուրգում այսօր ավարտվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը:
Եզրափակիչ տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղերի չեն հավակնում: Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Զավեն Անդրիասյանը (նկարում) ութ հնարավորից 5,5-ական միավորով մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 25-րդ, 29-րդ եւ 36-րդ հորիզոնականներում: Մեր մյուս շախմատիստները 50-րդ հորիզոնականից ներքեւ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ