Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի նախագահության թենածուն պատասխանում է հայ համայնքի հարցին

Հոկտեմբեր 12,2013 20:57

«Վրաստանի Հայ Համայնքը» հաղորդագրություն է տարածել, որտեղ  «Միություն» լրատվական կենտրոնի հարցին պատասխանում է Վրաստանի նախագահության թենածու  Դավիթ Բաքրաձեն: Ներկայացնում ենք հացուպատասխանը ներքեւում. 

  Ինչպիսի՞ քաղաքականություն կիրականացնեիք՝ ապահովելու ազգային փոքրամասնությունների լիարժեք մասնակցությունը եւ ինտեգրումը Վրաստանի սոցիալ-քաղաքական կյանքին:

– Պետությունը պետք է  ապահովի  իր քաղաքացիների շահերի, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Դրա համար միասնական  ազգային շարժումը ձգտում է այնպիսի  հասարակության ձևավորման համար,  որը  հիմնվում է  օրենքի առջև հավասարության, հանդուրժողականության, արդարացիության և  պլուրալիզմի վրա: Նրա գերակայություններից մեկը  բազմազգ և  բազմադավան վրացական ազգի  ներկայացուցիչների հավասար  ընդգրկումն է  երկրի  հասարակական և  քաղաքական կյանքում:

Միասնական ազգային շարժման կարծիքով՝ անհրաժեշտ է աջակցություն  մշակութային  բազմաբղետության և ազգային  ինքնակենցաղի պահպանմանը  և  զարգացմանը,  տարբեր ազգային թե  կրոնական խմբերի  ինտեգրման և երկրի  զարգացմանը միանալուն: Պետք է  ստեղծվեն պայմաններ  այս  խմբերի  անհատականության և մշակույթի  պահպանման-զարգացման համար:

Միասնական ազգային  շարժումը  նշանակալիորեն գտնում է արտասահմանում բնակվող հայրենակիցների հետ  կապերի խորացում, սփյուռքի  ներկայացուցիչների համար աջակցությունը  մայրենի լեզվի ուսուցմանը և  նրանց կողմից  մշակութային  ինքնակենցաղի պահպանմանը:

Միևնույն ժամանակ, միասնական ազգային շարժման  համար  գլխավորը հանդուրժողականության և  բազմաբղետության սկզբունքն է: Առանց դրա անհնար է մարդու իրավունքների հարգում և  առաջընթաց: Պետությունը պետք է  պահպանի բոլոր  դենոմինացիայի օրինական իրավունքները և պետք է  դիմակայի  քսենոֆոբիայի ցանկացած դրսևորում: Սեկուլարիզմի  պաշտպանությունը  միասնական ազգային շարժման հիմնական գերակայությունն է: Նա ձգտում է, որպեսզի  աջակցի կրոնի և  քաղաքականության  սահմանազատմանը, պաշտպանված լինեն սահմանադրական  դրույթները, այդ թվում Վրաստանի  բոլոր քաղաքացիների  իրավունքը  պատկանալու  ցանկացած կրոնի,  դավանանքի թե  խոստովանության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031