Այսօր` հոկտեմբերի 12-ին, «Այբ» կրթական ավանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Եկեղեցին, որը պիտի կառուցվի «Այբ» ավանում, և որի ճարտարապետը Էրիկ Օհանյանն է, ունենալու է իրար կից դասավորված գրքերի տեսք, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է սուրբ թարգմանիչներից մեկին:
Լրագրողների հետ զրույցում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը տեղեկացրեց, որ ավանում նախատեսվում է կառուցել նաև մեդիա արվեստների կենտրոն և մարզական համալիր, իսկ եկեղեցու շինարարությունը, ամենայն հավանականությամբ, կավարտվի երկու տարվա ընթացքում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև