Թուրքիայի լրագրողների ասոցիացիայի նախագահ Ահմեդ Աբակայը, որն իր գրքում բացահայտել է իր հայությունը, ասել է, որ իր բարեկամները խստորեն են արձագանքել այդ փաստին: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
«Հոշանի վերջին խոսքը» գրքում Աբակայը պատմել էր իր մոր պատմությունը, որը մահվանից մի քանի շաբաթ առաջ որդուն խոստովանել էր, որ հայ է ու որ Հայոց ցեղասպանության ժամանակ ալևի մահմեդականներն են իրեն որդեգրել:
«Մայրս իր պատմությունը պատմել է 13 տարի առաջ, դրանից շատ չանցած մահացավ: Ես կարողացա դրա մասին գրել միայն 10 տարի անց, որովհետև ես կասկածներ ունեի: Ես դժվարությամբ այն գրեցի, բոլոր գլուխներում արցունքների մեջ էի ողողվում և չէի կարողանում շարունակել: Ես չէի պատկերացնում, որ այդքան հուզական կլինի ինձ համար դա գրելը: Մորս թողել էին ինչ-որ մարդկանց դռան մոտ, ինչպես անմեղ փիսիկի ու այդ միտքն ինձ վշտի մեջ էր գցում», – պատմել է Աբակայը «Հյուրիեթ»-ին:
Աբակայն ասել է, որ իր մայրն իրեն մի գաղտնիք է ասել, որը նա իր մեջ էր պահում 82 տարի, պայմանով, որ մինչև իր մահը նա ոչ ոքի չպիտի ասի:
Կարդացեք նաև
«Մայրս խնդրեց խոստանամ, որ իր պատմությունը չպատմեմ կնոջս, դստրերիս կամ իր քրոջը, քանի դեռ նա ողջ է: Մորս մահվանից հետո ես պատմեցի այն իմ նեղ շրջանակին՝ իմանալու, թե արդյոք կան այլ գաղտնիքներ, որոնց մասին մենք տեղյակ չենք: Բայց իմ քույրն ասաց, որ սրա մասին չբարձաձայնեմ, քանի որ ես լրագրող եմ ու հիշեցրեց, թե ինչ եղավ Հրանտ Դինքի հետ: Իմ ազգականների մեծամասնությունը չէին կարողանում ընդունել իրենց նոր ինքնությունը», – ասել է Աբակայը՝ ավելացնելով, որ որոշ ազգականներ հերքեցին այդ պատմությունը, մյուսները պնդեցին, թե նրա մայրը շատ ծեր էր, որ գիտակցեր, թե ինչ է խոսում: Նա ասել է, որ իր գրքի համար կատաղի արձագանքներ է ստացել ընտանիքի որոշ անդամներից:
«Հորեղբորս երեխաներն ասացին՝ ո՞նց ես համարձակվում մեր հորաքրոջը հայ կոչել ու վիրավորել մեր ընտանիքի համբավը: Դու պետք է հեռացնես քո գրքից հայերին վերաբերող մասը, հակառակ դեպքում մենք կհեռացնենք գիրքը գրապահարաններից», – ասել է Աբակայը:
Հեղինակը պատմել է, որ իր մայրը ժամանակին խոսել է իր քույրերից մեկի հետ, որը մնացել էր հայերի մոտ, բայց չի մանրամասնել այդ դեպքի մասին: Հետո նա պարզել է, որ այդ քույրը Էրզրումի Աշքալե շրջանից է. «Ես ուզում եմ ուսումնասիրել իմ ինքնությունը, բայց ես կասկածում եմ, որ կարող եմ առաջ գնալ: Հիմա ես գոհ եմ, որ վերադարձրել եմ իմ ինքությունը», – ասել է Աբակայը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լուսանկարը՝ hurriyetdailynews.com-ի
Աբակայը միանշանակ Մեծ մարդ է: Եթե հրաշք տեղի ունենար և նա ինձ հարցներ, թե ինչի՞ մասին
ես կուզեի, որ ինքը գրեր,՝ կասեի գրի Գյունրու տնակներում ապրողների մասին: Նաև վերջին երկու
Հայաստանի նախագահների, և իրենց ,,ախպրտանց,, մասին:
Նա շատ ազնիվ ու համարձակ կգրեր:
Մարդկությանը, բնությանը, Հայաստանին վնաս չտվող մարդու կողքին եմ, անկախ ազգային, կրոնական և մշակույթային տարբերություննից:
Մարդ Աստուծո, կամոքն Աստուծո լույս աշխարհ ես գալիս, մարդավայել ապրիր, մարդ հեռացիր այս աշխարհից, ահա կյանքի, կրոննների ու մշակույթների իմաստների իմաստը և խորհուրդների խորհուրդը:
Եթե այս պարզ ու Աստվածադիր բանաձևը չես հասկացել, ուրեմն կյանքը չես հասկացել, այլ ապրել ես կույր ու խուլ: Չես արել այն ինչ պիտի անեիր, և արել ես այն ինչ չպիտի անեիր: