Լրահոս
Օրվա լրահոսը

Armenian Weekly. Թուրքիան պետք է փոխհատուցի հայերին. Դիրաբեքիրի քաղաքպետ

Հոկտեմբեր 12,2013 19:51

Դիարբեքիրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հոկտեմբերի 10-ին ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը:

«Մենք խոնարհվում ենք բոլոր մահացածների առջև», – հուշարձանի մոտ ասել է Դեմիրբաշը՝ նշելով, որ քրդերն իրենց դերակատարությունն ունեին 1915թ. կոտորածներում:

Դեմիրբաշը կարևորել է անցյալի հետ առերեսվելը՝ Թուրքիային կոչ անելով ներողություն խնդրել ու փոխհատուցել կատարած հանցանքների համար. «Ներողություն խնդրելը հասունության նշան է», – եզրափակել է նա:

Քաղաքապետին ուղեկցում էին ԱՄՆ Նյու Ինգլենդ շրջանի հայ և քուրդ համայնքի անդամները:

Անցած ամիս հուշարձանի բացման արարողության ժամանակ Դեմիրբաշը քրդերի անունից ներողություն էր խնդրել հայերից և ասորիներից «կոտորածների և տեղահանումների» համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Լուսանկարը՝ Armenianweekly-ի

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031