Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով

Հոկտեմբեր 12,2013 18:14

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) հայտարարություն է տարածել, ըստ որի՝ համալսարանի  ռեկտոր Արա Ավետիսյանի հրամանով ՀՊՃՀ-ում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը և մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման և բաշխման վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշված է, որ նման հանձնաժողով ձևավորելու որոշումը կապված է ՀՊՃՀ-ում (Պոլիտեխնիկ) նոր ուսումնական տարվանից պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի հաշվարկման նոր մեխանիզմի ներդրման շուրջ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների անհամաձայնության հետ: Հանձնաժողովում ընդգրկված են Արհեստակցական կազմակերպության նախագահը, բուհի երկու պրոռեկտորները, Ծրագրա-մեթոդական վարչության և Ֆինանսատնտեսագիտական վարչության պետերը, Ուսանողական խորհրդի նախագահը, աշխատավարձերի նվազման դեմ ստորագրահավաքի նախաձեռնողները և ՀՊՃՀ այլ աշխատակիցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031