Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումը

Հոկտեմբեր 12,2013 17:19

Հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպում, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ռուսաստանի հայերի միությունը և համաշխարհային հայկական կոնգրեսը:

Հավաք-հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահներ Գեորգի Տեր-Ղազարյանը և Վլադիմիր Աղայանը, հայ համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հյուրեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հավաքի մասնակիցներին ու հյուրերին, խոսեց Սփյուռքի  հիմնախնդիրների մասին, կարևորեց լեզվի պահպանության հարցը: «Մտահոգիչ է, որ Լատինական Ամերիկայում, ԱՊՀ երկրներում երիտասարդությունը համարյա չի խոսում հայերեն: ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է իրականացնել տարբեր ծրագրեր, միջոցառումներ՝ հայոց լեզուն պահպանելու և տարածելու նպատակով», ասաց նա:

Ներկաներին ողջունեց և Սփյուռքում հայապահպանության խնդիրների մասին խոսեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մասնավորապես ասաց. «Վստահ եմ, որ այս հավաքը մեծապես կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը: Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միասին: Երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը, այն ողնաշարն են, որի շուրջ պետք է համախմբվի սփյուռքը: Համահայկական կառույցների գլխավոր նպատակը պետք է լինի հայապահպանությունը, սփյուռքի ներուժի համախմբումը, ազգային ինքնության պահպանումը»:

«Ինչպես պահպանել լեզուն, հայրենիքի, ազգային ավանդույթների,  մայրենիի նկատմամբ հետաքրքրություն ու սեր սերմանել երիտասարդության մեջ» հարցի շուրջ ծավալվեց շատ լուրջ քննարկում:

Առաջարկություններով հանդես եկան ու իրենց դիտարկումները ներկայացրեցին Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվայի, Խաբարովսկի, Աստրախանի, Սոչիի, Սամարայի, Կալինինգրադի, Սանկտ Պետերբուրգի, Տվերի համայնքների ղեկավարները:

ՀՀ սփյուռքի նախարարն ամփոփեց  ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումը: Նախանշվեցին հիմնախնդիրները, հստակեցվեցին հետագա անելիքները, առաջարկվեցին հնարավոր լուծումներ:

 

ՀՀ սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կարծում եմ, որ Սփյուռքի հետ Հայաստանի կապերի ամրապնդման համար ամեն ինչ արվում է:
    Տարեկան 50-60 հազար արտագաղթողները մեծ նպաստ են բերում կապերի ամրապնդմանը:
    Չի բացառվում, որ իշխանության և կառավարության ջանքերով տարիներ անց կստեղծվի նաև Հայ ազգի ծովից ծով Հայաստան վաղեմի երազանքը: Միայն այն կիրականացվի փոքր մասշտաբով, որի
    համար հարկավոր է միայն կառավարության որոշումը ,,որպեսզի Սեվանա լիճը անվանեն՝ Սևանի ծով, ինչպես որ նրա ավազանի բնակիչներն են կոչում: Եվ իհարկե՝ Երևանի Կարապի լճին նույնպես տալ ծովի կարգավիճակ: Եվ այդպես կիրականացվի մեր ազգի դարավոր երազանքը,՝ միայն փոքր մասշտաբով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031