Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական «B» խմբում երկրորդ տեղի համար պայքարի ինտրիգը հասել է գագաթնակետին: Իտալիան, ինչպես եւ սպասվում էր, արդեն կարող է Ռիո-դե-Ժանեյրոյի տոմսեր պատվիրել: Իսկ թե խմբից ո՞ր թիմը անցումային խաղերին մասնակցելու իրավունք կնվաճի, տակավին հայտնի չէ:
Երեկ Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ տեղում ընթացող Բուլղարիայի ընտրանուն ստիպեց գլխիկոր հեռանալ Երեւանից՝ տոնելով սկզբունքային ու շատ կարեւոր հաղթանակ, միաժամանակ բարդացնելով նրանց գործերը, Դանիան սեփական հարկի տակ 2-ական գնդակ փոխանակեց Իտալիայի հետ, իսկ Չեխիան արտագնա խաղում 4:1 հաշվով պարտության մատնեց ետնապահ Մալթային:
«B» խմբի մրցաշարային աղյուսակում հավաքականները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ
Կարդացեք նաև
1. Իտալիա 9 6 3 0 17-7 21
2.Բուլղարիա 9 3 4 2 14-8 13
3.Դանիա 9 3 4 2 11-12 13
4.Չեխիա 9 3 3 3 12-9 12
5. Հայաստան 9 4 0 5 10-11 12
6. Մալթա 9 1 0 8 5-22 3
Մեր խմբում երկրորդ տեղի հարցը կլուծվի միայն հոկտեմբերի 15-ին կայանալիք վերջին մրցափուլում, որում Հայաստանը հյուրընկալվելու է Իտալիային, Բուլղարիան ընդունելու է Չեխիային, Իսկ Դանիան տանը խաղալու է Մալթայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ