Բիլբաոյում այսօր ավարտվում է շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը: Վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Շախրիյար Մամեդյարովի, Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ Մայքլ Ադամսի հետ: Իսկ նախորդ օրը երկու առաջատարների՝ Արոնյանի ու Ադամսի, դիմակայությունում Հայաստանի լավագույն գրոսմայստերը սեւերով 43-րդ քայլում հաղթելով անգլիացուն (Բիլբաոյում հաղթանակի համար շնորհվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, պարտության համար՝ 0 միավոր)՝ 9,0 միավորով դուրս եկավ մաքուր առաջին տեղ եւ գրեթե ապահովեց հաղթողի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ