Հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար:
Հանձնելով բարձր պարգեւը եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց վաստակաշատ երաժշտի ներդրումը հայ արվեստը զարգացնելու եւ տարածելու գործում ու մաղթեց նրան առողջություն, երկար տարիների կյանք եւ հետագա ստեղծագործական հաջողություններ:
Ջիվան Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին բարձր պարգեւի արժանանալու եւ գնահատանքի համար:
երկար ու առողջ կյանք քեզ – Ջիվան