Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Բուհն ունի ռեկտոր, իսկ ես՝ իմ աշխատանքը խորհրդարանում»

Հոկտեմբեր 12,2013 14:56

 

Մամուլում լուրեր են տարածվել, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրը՝ Արթուր Ավագյանը, օրերս նշանակվել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի վարչատնտեսական եւ սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնում, իսկ ինքը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն էլ, ով, ըստ այդ հրապարակումների, արդեն 3 տարի՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, ցանկանում էր դառնալ Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր: Ըստ նույն լուրերի՝ «Նա ներկայումս պաշտպանում է դոկտորականը, որը պարտադիր նախապայման է ռեկտորի պաշտոնին «նշանակվելու» համար»:

Aravot.am-ը Կարեն Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը: Նա պատասխանեց. «Եթե այդտեղ մի հավաստի տեղեկություն կա, ապա դա այն է, որ Արթուր Ավագյանն իրոք իմ եղբայրն է։ Ի գիտություն այդ լրատվամիջոցների՝ տեղեկացնեմ, որ Արթուր Ավագյանն աշխատել Է ոչ թե պետական գնումների գործակալությունում, այլ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում՝ որպես ծրագրերի ղեկավար (տնօրենի տեղակալ)։ Ես՝ Կարեն Ավագյանս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ եմ ոչ թե 3 տարի, ինչպես գրված է հոդվածում, այլ 8 տարի։  «Հայտնագործում» են, թե ես այժմ պաշտպանում եմ դոկտորական ատենախոսություն։ Տեղեկացնեմ, որ գիտական այդ աստիճանը ես ստացել եմ շուրջ 2 տարի առաջ։ Ինչ վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի իմ հավակնություններին, ապա բուհն ունի ռեկտոր, իսկ ես՝ իմ աշխատանքը խորհրդարանում։ Ասեմ, որ Արթուր Ավագյանն առայժմ չի նշանակվել լեզվաբանական համալսարանի պրոռեկտորի պաշտոնում։ Ինչ վերաբերում է իմ մասին տեղեկատվությանը, այսուհետ այն ճշտելու համար կարելի է կապվել ինձ հետ: Այսքանից հետո, թե ինչու են լրատվամիջոցները նման նյութեր պատրաստում, թողնում եմ ընթերցողի դատին»:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Կարծում եմ, որ պարոն Կ. Ավագյանը չպետք է արձագանքի նման սադրիչ հրապարակումներին, չէ որ տեսանելի են երիտասարդական հիմնադրամի իրականացրած ազգանվեր ծրագրերը և բնականաբար առաջացնում են շատերի նախանձն և ցավոք սրտի, առիթ են տալիս դրսևորելու ոչ միայն թույլ, չար պրոֆեսիոնալիզմը այլ նաև հիվանդ հոգեկան աշխարհը /վերջերս կարդացի, որ ֆրանսիացի գիտնականները ապացուցել են, որ նախանձը հոգեկան հիվանդության դրսևորումներից մեկն է/

  2. Maxim says:

    Ռուս գիտնականներն էլ ասել են, որ՝ քծնողներին, ստրկամտերին, ստորաքարշերին, թալանչիներին, անվողնաշարավորներին, կեղծ հայրենասերներին, և այլ սողուններին միայն գերեզմանը կուղղի:
    Բայց ես հույս ունեմ, որ կյանքում երբեմն բացառություններ լինում են:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031