Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը խոստացավ ֆինանսավորել Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդների ծրագրերը

Հոկտեմբեր 12,2013 14:48

 Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը մի քանի օր է, ինչ Հայաստանում է եւ մրցանակներ է հանձնում տարբեր ոլորտների ստեղծագործողներին: Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ նրա գլխավորությամբ անցկացվեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի հերթական համագումարը:

Համագումարի ընթացքում երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին ջանք ու եռանդ չխնայել եւ նույն ոգով աշխատել՝ միեւնույն ժամանակ ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները:

Արա Աբրահամյանն էլ իր հերթին  առաջարկեց մշակել հստակ գործողությունների եռամյա ծրագիրը, որը նպատակ կունենա ստեղծել միասնական երիտասարդական շարժում, հիմնադրամ, որ կհոգա երիտասարդության որոշ կարիքներ, ինչպես նաև՝ առաջիկա 3 տարիները հայտարարել երիտասարդության տարի: Երբ ծրագրերը պատրաստ լինեն, Արա Աբրահամյանը խոստացավ փոխանցել հանրապետության ղեկավարին իրենց գործողությունների ծրագիրը, իսկ մինչև այդ աջակցել ֆինանսավորման հարցում: «Մենք պետություն չենք, որտեղ կարող է բյուջե կուտակվել: Մենք միայն ծախսող ենք եւ պետք է մեր ունեցածը շատ խնայողաբար օգտագործենք»,-ասաց նա: Երիտասարդներն էլ իրենց հերթին առաջարկների պակաս չունեին: Նրանք ցանկություն ունեն մասնակցելու Երիտասարդության մասին օրենքի մշակմանը, ինչպես նաև՝ խնդրեցին հնարավորության դեպքում հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ի պատասխան երիտասարդների ցանկությանը՝ Արա Աբրահամյանն ասաց, որ 182 երկրների նախագահներից չկա մի նախագահ, ով 10 օրվա ընթացքում իրեն չընդունի, սակայն, անգամ հանրապետության նախագահի հետ հանդիպելուց եւ հարցեր քննարկելուց առաջ պետք է նախ պատրաստված լինել: Առաջարկեց երիտասարդներին մշակել մեխանիզմները, իր աջակցությամբ որոշակի արդյունքին հասնել եւ առաջացող խնդիրների դեպքում հանդիպել եւ հստակեցնել: Երիտասարդական կառույցը կազմակերպություններ ունի աշխարհի 20 երկրներում, այժմ դրանց թիվը ընդլայնվելու է, միաժամանակ ստեղծվելու են տարածաշրջանային գրասենյակներ, որպեսզի գործողությունները ավելի համակարգված լինեն:   Երիտասարդական կառույցը ընտրեց նոր նախագահ: Արա Աբրահամյանի պատգամը երիտասարդ հայերին մեկն է` լինել միասնական, շատ աշխատել ու չհիասթափվել: Այս բանաձևով ոչինչ անհնար չի լինի: «Ես չգիտեմ մի հայ, ով իր հայրենիքը չսիրի:  Փայլուն երիտասարդներ ունենք: Այսօր մենք շարժման կարիք ունենք, մեզ միացնողի կարիքը ունենք»:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031