Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2013 11:29

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.

 Սիրելի հայրենակիցներ,

Եթե Խորհրդային Հայաստանի իշխանությունները հնարավորություն չունեին լիարժեք պահանջներ ներկայացնել հայոց ազգային իրավունքների վերաբերյալ և հարկադրված էին լռել, ապա Խորհրդային միության անկումից հետո հայկական երկու հանրապետությունների իշխանությունները ազգային-ազատագրական պայքարի դրոշը, պայքարի ղեկավարումը պարտավոր էին տանել բոլոր ճակատներում:

Շուրջ 20 տարի առաջ հայ ժողովուրդը իր  պատմական ընթացքի մեջ արձանագրեց բեկում. մենք մեր պատմական հայրենիքում ժողովրդի քվեի ուժով հաստատեցինք հայկական իշխանություն, որի արդյունքը Արցախի ազատագրումն էր:

Սակայն ձեռք բերված հաղթանակը, այնուամենայնիվ, արմատական շրջադարձ չունեցավ հայկական բնօրրանում՝ հայ ժողովրդի ապրելու բացարձակ և անվիճելի իրավունքների համար:

Ժողովրդի քվեի ուժով հաստատված հայկական իշխանությունը 1995 թվականից հետո  փոխվեց, և այսօր արդեն նրա տեղում  հակահայ իշխանություն է:

Հակահայ իշխանությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում՝ վերացնելու երկու հայկական պետությունները: Ինչպես անցյալ դարի սկզբին գործում էր ծրագիր հայկական բարձրավանդակից բնաջնջել հայերին, այնպես էլ այսօր գործում է հայերին իրենց հայրենիքից տարհանելու հակահայ ծրագիրը:

Այս պահին հակահայ ծրագիրը իրականացվում է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ: Նրա կողմից, սույն թվականի սեպտեմբերի 3-ին, երկրի արտաքին քաղաքական ուղեգծի միանձնյա և կտրուկ փոփոխությունը, Եվրոմիության հետ Ասոցացման պայմանագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման փոխարեն Մոսկվայում Մաքսային միությանն անդամագրվելու մասին հայտնի հուշագրի ստորագրումը լրջագույն մարտահրավեր դարձան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանության համար: Այդ միության մաքսային դրույքաչափերի ընդունումը մեր երկրին սպառնում է գների շեշտակի աճով և բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմամբ և արտագաղթի ծավալների էլ ավելի մեծացմամբ:

Ուրեմն ի՞նչ վերջնանպատակ ունեն հակահայերը` մեր պատմական հայրենիքում թողնել այնքան բնակչություն և այդ բնակչությանը վերահսկող Սերժ Սարգսյաններ, ովքեր ի զորու չեն լինի հանդես գալ որպես ազատ և անկախ պետության քաղաքացիներ:

Սիրելի հայրենակիցներ,

Արթնացե´ք, արթնացրե´ք Ձեր մեջ Հայրենիքը կորցնելու վտանգի զգացումը, Արդարության մարտիկնե’ր, ոտքի ելե´ք. Հայրենիքը պաշտպանության կարիք ունի:

 

«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Զարուհի, աստծու պարգև՝ Հայուհի:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Քրոնիկական զառանցանքը Ժամանակակից դասակարգումներում (պարանոիդը, պարանոյան կամ պարաֆրենիան) բնորոշվում է միաթեմատիկ կամ էլ համակարգված բազմաթեմատիկ զառանցանքով, որը քրոնիկական բնույթ ունի, երբեմն էլ կարող է դիտվել հիվանդի ողջ կյանքի ընթացքում։ Զառանցանքի բովանդակությունը բավականին բազմազան է:Ըստ զառանցանքի բովանդակության ընդունված է տարբերել պարանոյայի մի քանի ենթատեսակ.

    ա) Հետապնդման պարանոյա` որոշ կենցաղային, մասնագիտական անհաջողություններից և որոշ մարդկանց անբարեհամբյուր վերաբերմունքից դրդված դանդաղ և աստիճանաբար ձևավորվում է ընդգծված կասկածամտության և համոզմունքներ, որ իրենք հայտնվել են «ուշադրության կենտրոնում», որ իրենց հանդեպ «դրսևորվում են» թշնամական վերաբերմունք, այնուհետև սկսում են «լայնածավալ» հետապնդում, որի շրջանակները տարածման միտում ունեն։ Հետապնդման նպատակը, ըստ հիվանդների, իրենց վարկաբեկումն է և ֆիզիկական վերացումը։

    բ) Խանդի պարանոյա` սկսում է առանձին գերարժեք մտքերից, որոնց թվացյալ հիմքը իրենց կնոջ (ամուսնու) աշխուժացումն է հակառակ սեռի ներկայությամբ, ընդգծված կոկետությունը և մի շարք այլ նշաններ, որոնք շատ «հասկանալի» են հիվանդին։ Աստիճանաբար, «փաստերի շատացմանը» զուգահեռ, այդ մտքերը միաձուլվում են մի ողջ համակարգում, որի բովանդակությունն ամուսնական դավաճանությունն է։

    գ) Ռեֆորմացիոն (բարեփոխական) պարանոյա` հիվանդները համոզված են, որ իրենց վիճակված է մեծագույն գործեր իրականացնել։ Կախված աշխարհահայացքից, հիվանդների մեծագործությունները ուղղված են զանազան բարեփոխումների` նոր կրոն ստեղծելուն, աշխարհի բոլոր կրոնները միավորելուն, տարբեր գաղափարախոսությունները համաձուլելուն, նոր հասարակական կարգեր ստեղծելուն և այլն։

    դ) Գյուտարարության պարանոյա` հիվանդներն այն կարծիքին են, որ իրենք մեծ գիտնականներ են և համամարդկային նշանակության հայտնագործությունների հեղինակներ են գիտության և մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում։

    Տարբերում են նաև սիրո (էրոտիկ), զրպարտող, հիպոխոնդրիկ և այլ պարանոյաներ։ Զառանցանքը, սովորաբար, պարանոյայի բոլոր ենթաձևերում անհեթեթ է և միամիտ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031