Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուրիշ որ երկրում…

Հոկտեմբեր 12,2013 11:11

Ուրիշ ո՞ր երկրի պառլամենտի ղեկավարն է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկի վրա հսկայական շենք ունի՝ շքեղ հյուրանոցի տեսքով: Ուրիշ ո՞ր երկրի նախկին նախագահն է մի քանի միլիարդի ունեցվածք կուտակել եւ հսկայական բիզնես գործունեություն ծավալել՝ ավտոմեքենաների ներկրումից մինչեւ առողջապահության եւ կապի բնագավառ:

Եվ ո՞ր երկրի նախագահն է պաշտոնաթողությունից հետո հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել ոչ թե դասախոսություններ կարդալու, մենագրություններ գրելու, հարցազրույցներ տալու, այլ վայրի կենդանիների որս անելու առիթով:

Ուրիշ ո՞ր երկրում է հնարավոր, որ ծանր քրեական հանցագործության համար մեղադրված եւ պատիժը կրած անձը դառնա ամենահեռանկարային քաղաքական գործիչը, որի անունը շոշափվի երկրի երկրորդ, անգամ առաջին դեմքի պաշտոնի հավակնորդների ցանկում:

 Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031