Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը ամիսներ առաջ է վաճառել իր «Բենթլին»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արարատյան հայրապետական թեմի մամուլի պատասխանատու Նոյեմի Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է, որ այդ մեքենան Սրբազանը երբեք Երեւանում չի վարել: «Դա ուղղակի նվեր է եղել, որը Սրբազանը ընդունել է որպես նվեր: Հանրային աղմուկը մեծ նշանակություն չի կարող ունենալ որեւէ մարդու անձնական կյանքի որոշումների հետ կապված, ինչպես մեքենայի վաճառքն էր»,- նշել է նա:
Լրատվամիջոցի այն հարցին, թե եթե ոչ աղմուկը, ապա ինչն էր մեքենան վաճառելու պատճառը, մամուլի քարտուղարը չի կարողացել պատասխանել: Նա տեղյակ չէր նաեւ, թե որտեղ է վաճառվել մեքենան, ով է այն գնել, «դրանք անձնական կյանքին վերաբերող մանրամասներ են, որը ինքը ի պաշտոնե չի կարող իմանալ, քանի որ չի կարծում, որ դա այն թեման է, որ Սրբազանի հետ հետ կարելի է խոսել»:
Նոյեմի Աբրահամյանը նշել է, որ մեքենայի վաճառքից ստացված գումարը օգտագործվել է բարեգործական միջոցառումների համար:
Կարդացեք նաև
Ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում: