Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության ընթացքում հնչեց բացառապես հայկական երաժշտություն (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2013 00:11

«Քանի որ Երևանը սկիզբ է առել Էրեբունիից, այնպես էլ միջոցառումները սկիզբ են առնում այստեղից: Վաղը արդեն էստաֆետան վերցնում է նոր Երևանը»,- հոկտեմբերի 11-ին «Էրեբունի-Երևան 2795»  տոնակատարության ժամանակ պարզաբանեց համերգների շտաբի պետ Ռուբեն Տոնոյանը:

PrevPhoto
NextPhoto

Ի տարբերություն անցած տարիների այս տարի Երևանի 2795 ամյակը նշվում է երկու օրով՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին: Տոնակատարության խորագիրն է «Երևանը տոն է»: Էրեբունի վարչական շրջանում կայացած համերգի ժամանակ ելույթ ունեցան Մարաթուկ և Կարին համույթները, Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը, Գևորգ և Գուրգեն Դաբաղյանները և այլք: Համերգը վարում էին  Գոհար Գասպարյանը և Աշոտ Ղազարյանը:

Միջոցառման գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Վարդան Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ համոզված է, որ հայ ժողովուրդը կարիք ունի մաքուր երաժշտության և համերգի ընթացքում կարող է ուրախանալ, պարել առանց անորակ երաժշտության. «Այսօր բեմից կհնչի բացառապես հայկական երաժշտություն, էթնիկ հայկական պարեր, ժողովրդական երգեր: Համերգի սկզբունքն է եղել պահպանել հայկական երաժշտությունը իր բոլոր ճիշտ դրսևորումներով»:

Միջոցառման ընթացքում տաղավարներում քաղաքապետարանի հրավերով տարբեր կազմակերպություններ ներկայացնում էին իրենց արտադրանքը: Տաղավարների արանքներում էին տեղավորվել փուչիկ, քաղցր բամբակ վաճառողները: Իրենց արտադրանք ներկայացողները չնայած ուրախ էին, որ մասնակցում են միջոցառմանը, բայց  բողոքում էին, որ միջոցառումը անկազմակերպ էր. «Իրենք էին մեզ հրավիրել, բայց մենք ոչ մի ձև չէինք կարողանում մոտենալ մեր տաղավարին. Մոտավորապես 2 ժամ պտտվել ենք այս տարածքով: Կարելի էր ավելի ֆունկցիոնալ կազմակերպել, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա՝ ի՞նչ է անում»:

Հարցում անցկացրեցինք միջոցառման մասնակիցների միջև հասկանալու համար ունեն արդյո՞ք տոնական տրամադրություն, թե ո՛չ: Հարցման գրեթե բոլոր մասնակիցները կարծում էին՝ Երևանի տոնը իրենց տոնն է:

 

Հարցման մանրամասները՝ տեսանյութում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031