Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամաչում եմ Երևան գամ». ազատամարտիկ

Հոկտեմբեր 11,2013 22:03

Հայ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում անցկացվեց միջոցառում նվիրված Թարգմանչաց տոնին: Միջոցառմանը ելույթով հանդես եկան մտավորականներ, հոգևորականներ, ազատամարտիկներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք:

IMG_3074

Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը ելույթը սկսելով տերունական աղոթքով ասաց, որ տոնը միայն Սբ. Մեսրոպի եւ թարգմանիչ Վարդապետների տոնը չէ, այլ նաեւ  հայ գրի եւ գրականության. «Մեր ողջ միջոցներն ուղղենք դեպի դպրոց, կրթություն, եկեղեցի, որպեսզի կարողանանք տեսնել մեր ազգի վաղվա լուսավոր ապագան: Եվ թող այսօր ստեղծագործ Վարդապետների լուսավոր հոգին  ուղեկից լինի հեր հետագա կյանքի ընթացքում»,-ասաց քահանան:

Ազատամարտիկ Աբգար Գրիգորյանն էլ իր ելույթում`անդրադառնալով ներկա խնդիրներին արտագաղթից մինչեւ քաղաքական ուժերի պառակտում, ասաց. «Ես ամբիոնից խոսելու համար չեմ ծնված: Ես քաղաքական գործիչ չեմ: Ազատամարտիկ եմ, արտ կհնձեմ ու կջրեմ: Երեք միլիոն էինք, իսկ այսօր ուր ենք գնում: Հարյուր տարի առաջվա շիթիլը, որ մեկը երկուս դառնար, երեքը մեկ դարձրին: Ես ամաչում եմ Երևան գամ: Երևանում հայ չի մնացել, չգիտես արաբ են, քուրդ են, թե ինչ ազգ են»,-բորբոքվեց ազատամարտիկը:

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն ընդհանրապես տոն բառը չի ընդունում:

Ըստ նրա՝ այսօր տոներին կեղծ է մթնոլորտը.«Կեղծ է, որովհետեւ մենք ինքներս մեզ համար ստեղծել ենք մի երկիր, որտեղ տոնը ընդամենը արտաքին երեւույթ է: Մենք հոգևոր դաշտում աղետ ենք ստեղծել»,-ասաց ռեժիսորը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031