«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են մայրաքաղաքի տոնին, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի միջազգային խորհրդաժողովի մասնակից Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար. «Ձեր ներկայությունն արդեն իսկ խոսուն արժեվորումն է մեր հանդեպ ունեցած ձեր հարգանքի ու վստահության, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ: Ավանդույթի համաձայն այս օրերին Երևանը տոնում է իր ծննդյան տարեդարձը, որը մեզանում իսկական համաժողովրդական տոնախմբության է վերածվում։ Իսկ ցանկացած տոն, առավել ևս ծննդյան տոնը, կրկնակի ուրախ ու հիշարժան է դառնում, երբ այն նշվում է լավ բարեկամների, այս պարագայում հենց ձեզ հետ։ Ինձ համար իսկապես հաճելի է արձանագրել, որ Երևանը բազմաթիվ հաջողություներ է գրանցել նաև մեր բարեկամ ու գործընկեր քաղաքների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործակցության արդյունքում: Վստահ եմ, որ այսուհետ էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն մեր միջև առկա բարեկամական ու գործընկերային կապերը և «Էրեբունի-Երևանի» արդեն հաջորդ ծննդյան օրը մենք կդիմավորենք նորանոր ձեռքբերումներով ու գործակցության նոր ծրագրերով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը նաև հույս է հայտնել, որ Երևան ժամանած հյուրերը այս օրերին կհասցնեն վայելել մայրաքաղաքի հիասքանչ գեղեցկությունն ու հմայքը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն