«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության երիտասարդները այլեւս չեն ցանկանում մասնակցել Փակ շուկայի ակցիաներին»,- վստահեցնում է շուկայի աշխատողներից մեկը: Նրա խոսքով, երիտասարդներին ստիպում են գալ ակցիայի ու այդ մասին իրեն պատմել է երիտասարդների հետ զրուցած իր հաճախորդը. «Իրենց ինչ-որ մեկը ստիպում է ու տրամադրում է ՝ վատ ձեւով մոտենան: Ամեն օր գալիս են մեր աշխատանքը խանգարում, գնում են: Հաճախորդիս ակտիվիստները ասել են՝ մենք էլ չենք ուզում գնանք ակցիաների, բայց մեզ ստիպում են, որ գանք»:
Շուկայի աշխատակիցը նեղսրտել է՝ երեկ ակցիայի ընթացքում նախաձեռնության երիտասարդները հայհոյանքով են դիմել Սամվել Ալեքսանյանի աջակիցներին. «Տեսնեք թե ձեռքերով ինչ հայհոյանքներ են ցույց տալիս մեր ժողովրդին, մեր կանանց, թեկուզ տատիկներին, սնեց մատերով ձեւեր են անում»:
Հետո էլ դժգոհեց, որ ակտիվիստները հարամ են անում իրենց գործը. «Դեմը Նոր տարի է, մենք էլ ենք չէ ուզում վայելենք բարիքներից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հրեշավոր բան է տեղի ունենում, երբ սոված և անգրագետ մասսան պատրաստ է իրականացնելու իրեն ձրի հաց բաժանողի ցանկացած զրպարտություն, առանց գիտակցելու, որ այդ ձրի հացը կարող են ստանալ ևս երկու երեք օր: Ես մինչև սեպտեմբերի 2-ը մասնակցել եմ ակտիվիստների բալոր ցույցերին և երդվում եմ ամեն ինչով, որը ամենաթանկն է կյահքում ինձ համար, որ ակտիվիստներին
երբեք և երբեք, ոչ ոք և ոչ մի տեղ, ոչ վախեցրել է, և ոչ էլ գոնե մեկ դրամ առաջարկել: Նայեք՝ ովքեր
են այդ մարդիք, ինչ խորը երախտագիտության արժանի և ինչի են արժանանում: Որտեղից է մեր ժողովրդի այդքան ստրկամտությունը, որը օր օրի՝ իհայտ է գալիս: Մի՞ թե իրոք՝անտիխրիստն է
Հայոց աշխարհը տիրում: Պարզվում է, որ այդ ամենը հեքիաթներ չեն: