«Երբ մի բողոք հանրային աջակցությունից զուրկ է, այսինքն`ամեն օր նույն 10-12 մարդիկ հավաքվում են, աղմկում են եւ իրենց աղմուկն էլ հասարակական կարծիքի վրա չի ազդում, այդ բողոքը երկարաժամկետ չի կարող լինել: Ես կանխատեսում եմ, որ առաջիկա օրերին բողոքավորներն այստեղ չեն հավաքվելու, հիմա էլ այս հավաքներն իներցիոն բնույթ են կրում»,- այսօր «Փակ շուկայի» դիմաց ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության պայքարին:
Նրա խոսքով, շուկայի ճարտարապետական տեսքը խեղված չէ, իսկ եթե նախկին տեսքին մնար, փլուզվելու էր:
Պարոն Սուրենյանցը վստահեցնում է՝ ճիշտ չեն տեղեկությունները, թե ինքը շուկայի հարցում շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանին է սատարում, որովհետեւ նա մարել է իր պարտքերը. «Սամվել Ալեքսանյանի հետ ընկերական, հարազատ հարաբերությունների մեջ եմ… եթե ինձ գումար պետք լիներ Սամվել Ալեքսնյանից խնդրելու, եւ եղել են նման առիթներ, բայց ոչ հիմա, կարող էի առանց որեւէ ակցիայի մասնակցելու որպես ընկերն ընկերոջ դիմել նրան, եւ նա հաստատ կօգներ: Երբ ժամանակին բազմաթիվ մարդկանց, այդ թվում եւ ինձ օգնել է, շահադիտական նպատակներով չի օգնել»:
Մեր հարցին հիմա նրա լավության դիմաց փոխհատուցո՞ւմ եք շուկայի հարցում սատարելով, ասաց. «Լավությունը փոխհատուցում են անձնական հարաբերությունների դաշտում: Այստեղ բարձրացված աղմուկը անտեղի եմ համարում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյությում
Լֆիկի հաճախորդն ես, դրանով ամեն ինչ ասվածա
Ինչու՞ էր ինձ թվում,որ դու չէիր փչանալու,բայց՝ ավաղ…
Ես, որպես լրագրող, ամաչեցի այս տղայի փոխարեն:
Իսկ ինչու Հասմիկ Պողոսյանին չեն հարցնում` Սամվել Ալեքսանյանին մի բան ասել ես????