«Եթե 21-րդ դարում, եվրոպական ամենամեծ քաղաքական թիմի`ԵԺԿ-ի անդամ քաղաքական ուժի պաշտոնյան ինկվիզիցիայի կոչեր է անում, այստեղ լուրջ մտածելու խնդիր ունի հենց այդ քաղաքական ուժը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի`Զարուհի Փոստանջյանն խարույկի վրա այրելու մասին արած արտահայտությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Yerkir.am-ի հարցին ի պատասխան Խաչիկ Ասրյանն ասել էր, որ Զարուհի Փոստանջյանի խարույկի վրա պետք է այրել`ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահին տված հարցի համար: Ըստ Ասրյանի, Փոստանջյանն այդպիսով խայտառակեց Հայաստանի հանրապետությունը: Ավելի ուշ, Ասրյանը հայտարարություն էր տարածել` պարզաբանելով, որ իր ասածները փոխաբերական իմաստ են ունեցել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նույնիսկ ցանկացած վիրավորական բառ ափսոս է, այս մարդանմանի մասին ինչ որ բան գրել:
Խաչիկ Ասրյանի նկատմամբ անմիջապես ՔՐԵԱԿԱՆ հետապնդում պիտի սկսել՝ՀՀ ԱԺ պատգամավորի և քաղաքացու դեմ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ու ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ հրահրելու համար:Եթե մեկը հրապարակայնորեն ասեր՝«Սերժ Սարգսյանին պիտի վառել խարույկի վրա»,ապա այդ մարդուն կդատեին: Ինչի Սերժ Սարգսյանը ՀՀ մյուս քաղաքացիներից ավե՞լ է. ՕՐԵՆՔԻ առաջ ԲՈԼՈՐՆ են հավասար:
Հիտլերին նմանվող էս «արծիվը» թող խարույկի վրա վառի իր կուսակից ՕԼԻԳԱՐԽԱՅԻՆ ՄԱՖԻԱՅԻ գողական ատամաններին,որ կերել-կրծել են Հայաստանը ու մարդկանց ՀԱՐԿԱԴՐԵԼ արտագաղթի ու արաբստաններում/թուրքիաներում մարմնավաճառության:Այ սա՛ է ազգին ԻՍԿԱԿԱՆ խայտառեկելը: Ու մեկ էլ «նժդեհաբար» Երևանը ՊՈՒՏԻՆոգրադ դարձնելը՝ հանուն սեփական աթոռը պահելուն: Ու մեկ էլ ԴՈՒԽ ՉՈՒՆԵՆԱԼԸ՝ ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու համար: