«Հայաստան Բուլղարիա ֆուտբոլային հանդիպու՞մը: Նույնիսկ չգիտեմ, ինչ կլինի». – մեկնաբանել է Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար Հովակիմյանը «Տռուդ» թերթի հետ զրուցելիս: Հայտնում է «Նով սպորտ» բուլղարական պարբերականը:
«Երկու երկրներին կապում է դարավոր բարեկամական հարաբերությունները և այն կարող է արտահայտվել ինչպես ֆուտբոլում, այնպես էլ սեղանի շուրջ», – ասել է 41-ամյա հոգևորականը, – «Հաղթանակը մարդկային բնական ազդակ է, ես այն երկու թիմերին էլ մաղթում եմ»:
Տ. Հովակիմյանն ասել է, որ ինքը ֆուտբոլի մեծ երկրպագու չէ, բայց ոչ թե այն պատճառով, որ իրեն դուր չի գալիս այդ մարզաձևը, այլ պարզապես ժամանակ չունի: Հիմա, օրինակ, զբաղված է երկրում երկու եկեղեցիների բացման գործերով:
2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան Բուլղարիա խաղն արդեն մեկնարկել է, առաջին խաղակեսից հետո հայերն առջևում են 1:0 հաշվով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ