Այսօր ՀՀԿ գործադիր նիստից հետո ՀՀԿ-ականներից ոչ մեկ չցանկացավ ներկայացնել նիստում քննարկված հարցերը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ասաց՝ ժամանակ չունի, գնում է Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղը նայելու:
Դավիթ Հարությունյանը, թեեւ չէր շտապում ֆուտբոլի խաղին, բայց նա էլ հրաժարվեց նիստից մանրամասներ ներկայացնել. «Գործադիր մարմնի նիստերը, ես չեմ, որ ձեզ պետք է ներկայացնեմ: Ես լիազորված չեմ»:
Հարությունյանը նաեւ շնորհավորեց Էրեբունի-Երեւանի տոնակատարության առիթով. «Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, որովհետեւ անկախ բոլոր դժվարություններին, Երեւանը մեր մայրաքաղաքն է: Պետք է ցավենք Երեւանի համար: Հուսով եմ, որ յուրաքանչյուրը կզգա իր պարտքը, որովհետեւ տոնը նաեւ խորհելու պահ է, պատասխանատու ենք մեր քաղաքի համար»:
Նրա համար տոները անհրաժեշտ են. «Պարզ է՝ ավելի ճոխ տոն կարող էինք կազմակերպել, եթե կարողանայինք դա մեզ թույլ տալ: Իհարկե, դա չենք կարող թույլ տալ, բայց տոներն անհրաժեշտ են: Միշտ կարելի է ասել, որ աղքատության շեմ կա, եւ չկա երկիր, որ չունենա աղքատության շեմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ