Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Դիրեկտորների, նախագահների եւ դիվանագետների ազգ ենք»

Հոկտեմբեր 11,2013 19:56

«Մեր ամբողջ արտաքին քաղաքականության կուրսը երեք ուղղություն ունի՝ ԼՂ հակամարտության կարգավորում, հայ-թուրքական հարաբերություններ եւ Ցեղասպանության ճանաչում: Դրանից այն կողմ էլ ոչինչ չկա. կա մի թանձր վարագույր, որի հետեւում պարզ չի, թե ինչ է արվում»,-այսպես արտահայտվեց դիվանագետ Արման Նավասարդյանը՝ այսօր «Անալիտիկ» ակումբում՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին: Շեշտելով, որ արտաքին քաղաքականության իրականացման գործիքը դիվանագիտությունն է, պարոն Նավասարդյանը հայկական դիվանագիտությունը գնահատեց որպես չկայացած, ստերջ, ամուլ:

«Մեզ մոտ արտաքին քաղաքականությամբ զբաղվում են բոլորը՝ նախագահից ու պատգամավորներից սկսած՝ տաքսիստներով վերջացրած, որովհետեւ մենք դիրեկտորների, նախագահների եւ դիվանագետների ազգ ենք»,-կատակեց պարոն Նավասարդյանը, նկատելով, որ եթե արտաքին քաղաքականությունը քիչ թե շատ, լավ թե վատ իրագործվում է, ապա այդ քաղաքականության իրականացման գործիք հանդիսացող դիվանագիտությունն իրականում տաս քայլ ետ է մնացել, չի մասնակցում այդ քաղաքականության ձեւավորմանը, իսկ ինչ որ պետք է արվի, կամ չի արվում կամ շատ վատ է արվում:

Նկատելով, որ դիվանագիտությունը պետք է մասնակցություն ունենա, օգտակար լինի ցանկացած բնագավառի զարգացմանը՝ առողջապահությունից եւ կրթությունից սկսած՝ բանկային եւ բիզնես միջավայրից վերջացրած, հարցրեց՝ հիշո՞ւմ եք արդյոք որեւէ օրինակ, որեւէ դեպք, որ ԱԳՆ-ն աջակցի որեւէ մասնավոր բիզնեսի՝ լինի արտահանում կամ ներկրում, ու ինքն էլ պատասխանեց՝ «կասկածում եմ»: Այնինչ, օրինակ, ամերիկյան դիվանագիտության մեկ քառորդն ուղղված է իր երկրի բիզնեսմենների օգնությանը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031