Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա մեզ՝ Բուլղարիայի ազգին է սազում». հովիվի զգեստով երկրպագելու են բուլղարացի ֆուտբոլիստներին

Հոկտեմբեր 11,2013 19:43

Օպերայի շենքի դիմաց  հավաքված ավանդական մարզաշապիկներով երկրպագուների կողքին կային նաև հովիվի զգեստներով երկրպագուներ: Նրանց խոսքով՝ եկել են աջակցելու Բուլղարիայի  ֆուտբոլի ազգային հավաքականին:

«Ես   բուլղարացի եմ, եկել եմ Բուլղարիայից, որ ազգիս աջակցեմ, որ հաղթենք»,- ասում է  երկրպագու Տիգրանը: Հարցին, թե ինչու է ընտրել հենց այսպիսի հագուստ, պատասխանում է. «Սա մեզ սազում է, մեր՝ Բուլղարիայի ազգին է սազում  (ծիծաղում է) »: Մեր հարցին՝ որպես «բուլղարացի» երկրպագու ինչ կարծիք ունի Հայաստանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և հայ երկրպագուների մասին, պատասխանում է.  «Հայաստանը սիրուն քաղաք է, ինձ դուր է եկել այն, հայերը բարի են, հայ ֆուտբոլիստներն  էլ լավ են խաղում, բայց մենք աջակցելու ենք Բուլղարիային»:

Հատուկ հայ ֆուտբոլիստներին աջակցելու համար  Էջմիածնից Երևան ժամանած  20-ամյա Լուսինեն նշում է՝ դեռ երեկ ֆուտբոլային ֆուրորից հետո ծնողներն  արգելել են գալ մարզադաշտ,  հազիվ է համոզել նրանց.  «Այն կադրերից հետո, որոնցում երևում էր, թե ինչպես են հայ երկրպագուները դիմավորում բուլղարացիներին` ինչ բառերով, ինչ հայհոյանքներով՝ ծնողներս չէին թողնում, որ ես գայի, ասում էին՝ հնարավոր է այսօր ավելի թեժ կռիվներ լինեն: Բայց կարծում եմ՝ նման օրերին անհրաժեշտ է լինել  քո երկրի հավաքականի կողքին՝ անկախ նրանից, թե ինչպիսի մթնոլորտ կլինի, ու տղաները ինչ կբացականչեն»,-ասում է Լուսինեն: Հավելում է. «Մեր հավաքականը մեզանից ուժ կստանա, իսկ հակառակորդը, տեսնելով մեր երկրպագուների ահռելի քանակն ու ոգևորությունը, հոգեբանորեն կթուլանա և ավելի վատ  խաղ կցուցադրի»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագու Գագիկ Սմբատյանն էլ ասում է ՝  մենք պետք է արժանի պատասխան տանք բուլղարացիների ՝ ոչ ֆուտբոլային խաղի տեսքով: «Շատերս կհիշենք, թե ինչպես անցյալ տարի  Սոֆիայում բուլղարացի երկրպագուներն ընդունեցին մեր հայ երկրպագուներին, ինչեր տեսան մեր քույրերն ու ընկերուհիները…  Մենք այսօր ավելի բուռն ենք երկրպագելու մեր ազգային հավաքականին, որպեսզի նրանք որակյալ խաղ ցուցադրեն»,- ասում է նա: Հայ երկրպագուն հավաստիացնում է ՝ իրենք կանեն ամեն բան, որպեսզի  բուլղարացի երկրպագուներն ու ֆուտբոլիստները  իրենց զգան անհարմար, ինչպես ինքն է ասում՝  ոչ իրենց ափսեում:

Գագիկը հավելում է՝ կան քննադատողներ, ովքեր  իրենց անվանում են ազգը վարկաբեկողներ. «Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ինչո՞ւ իզուր տեղը պիտի տուգանք մուծենք ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին, եթե այդ դոլարները կարող ենք տրամադրել երկրի զարգացմանն ուղղված միջոցառումներին»: Գագիկի խոսքով՝  մեր ազգի պատիվն ավելի բարձր է, քան այդ հազարավոր  դոլարները:

FAF հիմնադիր անդամ, կազմակերպության ղեկավար Խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանը  aravot.am- ի հետ զրույցում ասում է՝ այսօրվա երթը իրենց համար սկզբունքային նշանակություն ունի. «Այսօր նաև տոնական օր է, մենք ուզում ենք տոնական տրամադրություն  փոխանցել հայ ֆուտբոլիստներին»-հավելում է նա: Ինչ վերաբերում է այսօր մարզադաշտում հայ երկրպագուների կարգապահությանը՝  նշում է.  «Կարծում եմ՝ մենք այդքան խելամիտ կլինենք մարզադաշտում ոչ կոռեկտ արտահայտություններ չանելու հարցում, հակառակ դեպքում՝ մեզ տուգանք է սպառնում, հնարավոր է նաև մարզադաշտի կամ ֆուտբոլիստների որակազրկում լինի»:

Իսկ այն հարցին՝ ինչպես է վերաբերվում այն հայտարարություններին, թե իբր հայ երկրպագուներն իրենց պահվածքի համար  նամակների տեսքով ներողություն են խնդրել Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականից, ասում է.  «Այսօր համացանցից չեմ օգտվել, ստույգ չգիտեմ:  Կարծում եմ՝ դրանք սուտ հայտարարություններ են, չեն համապատասխանում իրականությանը: Ըստ իս՝ այդ ամենը սադրանք է»:

 

Նազենի Բաղդասարյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Բուլղարները նորմալ մարդիկ են ,ինձ տվում ա այնտեղի թուրքերն են պրովակացիա արել անցյալ տարի. ուզում եմ թշնամություն սերմանեն ժողովրդների միջև. պետք չէր ենթարկվել այդ պրովակացիային:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031