Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չգիտեն, թե ինչ տեսակի եւ բաղադրության հաց են ուտում

Հոկտեմբեր 11,2013 19:26

Տավուշի մարզի բնակիչները կրկին «Առավոտի» թղթակցին ահազանգել են հացի մասին:  Մարզում գործող հացի արտադրամասերում արտադրվող հանապազօրյա սննդամթերքը  խանութներ  է տեղափոխվում տարբեր ավտոմեքենաների բեռնախցիկներում՝ տարատեսակ կեղտոտ ապրանքների կողքին: Հաց տեղափոխող վարորդները  ձեռնոցներ չեն կրում: Մթերային խանութներում իրացվող հացը չունի գնապիտակ, գոյություն չունեն  հացի տեսակի, քաշի,  արտադրողի, պիտանելիության ժամկետի, հացի բաղադրության վերաբերյալ գրառումներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության  պետական ծառայության Տավուշի մարզային բաժնի  աշխատակիցները մեր հրապարակումներին չեն արձագանքում: Իջեւանում գործող Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանը հայտնում է, որ իրենց կենտրոնն այս խնդիրը բարձրացրել է մի քանի ամիս առաջ, պաշտոնական գրությամբ  դիմել  է ՀՀ գյուղատնտեսության  նախարարության  սննդի անվտանգության ծառայություն: Այնտեղից գրությունն ուղարկվել է  Իջեւանի քաղաքապետարան եւ մինչ այժմ պատասխան չի ստացվել:

 

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031