Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի միջոցառումների շրջանակներում Կամերային երաժշտության տանը կայացավ Լավագույն երաժշտական ստեղծագործությունների և երիտասարդական երգչախմբային կոլեկտիվների համահայկական մրցույթի հաղթողների հոբելյանական-հաշվետու համերգը և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ոջղույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Մասնակիցներին շնորհավորեց Ռուսատանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
Լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործությունների համահայկական մրցույթի դափնեկիրներին ներկայացրեց Ռոբերտ Ամիրխանյանը:
Կարդացեք նաև
Դափնեկիրներին դիպլոմներ հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ռուսատանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը:
Մրցանակաբաշխության դափնեկիրներ դարձան կոմպոզիտոր Էդվարդ Հայրապետյանը (կոնցերտ թիվ 7, ջութակի և լարային նվագախմբի համար), Գեղունի Չթչյան («Էստամպներ» դաշնամուրային տրիո), Յուրի Գևորգյանը (Թավջութակի ալտ սոլո սոնատ ստեղծագործությունների համար), Դավիթ Հալաջյանը («Սանդ կծեծեմ», «Յար կկոնդա» խմբերգերի համար), Աշոտ Ղազարյանը («Ալելուիա» ստեղծագործության համար), երաժշտագետ Կարինե Խուդաբաշյանը «Հայ երաժշտությունը համեմատական երաժշտության տեսանկյունից հետազոտության համար», Գյումրու «Տիրամայր Հայուհի» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մելքոնյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Միրզոյանը:
Պարգևատրումից հետո հաշվետու համերգով հանդես եկան մրցանակաբաշխության մասնակիցներն ու դափնեկիրները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ