Կրակագծից մոտ 20 մետր հեռավորության վրա ամռանը երիտասարդ արվեստագետները Հալեպում ցուցադրում էին իրենց վերջին աշխատանքները: Ձայնասկավառակներով նրանք հաղորդագրություն էին պատրաստել, որը անգլերեն և արաբերեն կարդացվում էր՝ «Արվեստը խաղաղություն է»: Գրում է «Գլոբալ փոստ» պարբերականը հայազգի արվեստագետ Իսսա Թումայի նախաձեռնության մասին:
Երբ 2012թ. հուլիսին Սիրիայի պատերազմը հասավ Հալեպ, Թուման իր ջանքերն ուղղեց «Արվեստի արշավ»-ի վրա ու տեղի երիտասարդներից կազմված խումբ ստեղծեց:
«Արվեստի արշավ»-ը երիտասարդներին հրավիրում է արվեստում հմտություններ ձեռք բերելու և իրենց աշխատանքները ներկայացնելու քաղաքի բնակիչներին և փախստականներին, որոնք այլ քաղաքներից եկել են Հալեպ: Այդ նախագծով Թուման հույս ունի, որ խումբը կվերադարձնի պատերազմի մեջ գտնվող իր հայրենի քաղաքի նորմալ վիճակը:
«Մենք մտածում էինք, որ եթե պատերազմը հասնի Հալեպ, մենք պետք է մի բանով օգնենք, որ մարդիկ գոյատևեն», – ասում է նա՝ նշելով, որ հասկանում է՝ անմիտ կթվա արվեստ ստեղծելը մի վայրում, որտեղ գրեթե չկա սնունդ, էլեկտրականությունը հատուկենտ է լինում ու ամեն օր մարդիկ են մահանում, սակայն 48-ամյա արվեստագետի համար սա պատերազմին և նրա անմարդկայնությանը դիմանալու շատ կարևոր մասերից է:
Կարդացեք նաև
«Մարդիկ միայն ուտելիքով և ջրով չէ որ գոյատևում են», – ասում է Թուման, – «նրանք գոյատևում են արվեստով»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ