Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ. «Կայքը կարող է պատասխանատվություն կրել ընթերցողների մեկնաբանությունների համար»

Հոկտեմբեր 11,2013 17:58

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին « Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի» դատական գործի վճռով  սահմանել է, որ կայքը կարող է պատասխանատվություն կրել ընթերցողների մեկնաբանությունների համար, որոնք պարունակում են վիրավորական արտահայտություններ:

Ստրասբուրգի դատարանը միևնույն ժամանակ ընդունել է հանգամանքը, որ վիրավորական արտահայտություններ պարունակող մեկնաբանության համար անձին պատասխանատվության ենթարկումը խոսքի ազատության ոտնահարում չէ:

Հատկանշական է այն, որ ԵԽ անդամ երկրների ազգային դատարանները ևս ընդունել են այն հանգամանքը, որ մեկնաբանություններ տարածող կազմակերպությունը պատասխանատվություն կրում է այդ մեկնաբանությունների բովանդակության համար: Անգամ կայքին պատասխանատվությունից չի կարող ազատել այն հանգամանքը, որ ընթերցողների մեկնաբանությունները նախապես չեն խմբագրվել, կամ կայքում նախապես գրված է եղել, որ կայքը պատասխանատվություն չի կրում ընթերցողների մեկնաբանությունների համար և այլն:

Էստոնական դատարանները կատարել են իրենց եզրահանգումները՝ նշելով, որ հաճախ կայքերն իրենք են խրախուսում ընթերցողներին մեկնաբանություններ թողնել, քանի որ դա կայք հաճախումների թիվն ավելացնում է, որն էլ նպաստում է գովազդատուների թվի ավելացմանն ու շահույթի ապահովմանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031