Հայտնի ՈւՀԱ-ական (КВН) և դերասան Միխայիլ Գալուստյանը կարող է դառնալ Սոչիի պատվավոր քաղաքացի: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը՝ վկայակոչելով քաղաքային իշխանություններին:
Սոչիի քաղխորհրդի պատգամավորները չորս հոգու անուն են ներկայացրել, որոնք կարող են ստանալ պատվավոր քաղաքացու կոչումներ, նրանց մեջ՝ Միխայիլ Գալուստյանը:
«Քաղաքի պատվավոր քաղաքացիներին կտրվի քաղաքային տրանսպորտից օգտվելու արտոնություններ, թանգարաններ և այլ մշակութային վայրեր այցելելու անվճար հնարավորություն, ինչպես նաև ամսական վճար», – ասվում է հաղորդագրության մեջ:
Պատվավոր քաղաքացու անունը հայտնի կդառնա քաղխորհրդի հերթական նիստի ժամանակ հոկտեմբեր 31-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ