ՀՀ ոստիկանության պետ
ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կարդացեք նաև
Դիմում
Հարգելի պարոն Գասպարյան,
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը սույն թվականի հոկտեմբերի 10-ին Yerkir.am կայք էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ մեջբերում եմ. «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ՚Արկի, այլ՝ որպես Ռամիլ Սաֆարովի»:
Նշված հայտարարությունը հիմք է տալիս մտավախություն ունենալ, որ Ասրյանը կամ նրա համախոհներն, ատելությամբ լցված լինելով իմ հանդեպ, կարող են փորձ կատարել այս կամ այն եղանակով իրականացնելու իմ նկատմամբ հաշվեհարդարի վերաբերյալ իրենց կոչերը։ Ընդ որում, հաշվի առնելով իմ նկատմամբ նրա ատելության ծայրահեղ դրսեւորումները, մասնավորապես «ինձ խարույկի վրա այրելու նրա ցանկությունը», հիմքեր են տալիս մտահոգվելու ոչ միայն իմ, այլ նաեւ իմ հարազատների վրա հնարավոր հարձակումներ իրականացնելու վերաբերյալ։
Չեմ բացառում նաեւ, որ այս գործիչի հայտարարությունից օգտվելով, որեւէ երրորդ կողմ կփորձի հարձակում գործել իմ կամ իմ հարազատների նկատմամբ։
Ուստի, մտավախություններ ունենալու հիմքերն ավելի քան ակնհայտ են։
Անձի կյանքի եւ ֆիզիկական անվտանգության ապահովման պարտականությունը, ի թիվս այլի, դրված է պետության վրա Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվեկցիայով ևս։
Ուստի, խնդրում եմ ձեռնարկել անհապաղ միջոցառումներ իմ՝ Զարուհի Համազասպի Փոստանջյանիս եւ ընտանիքիս անդամների՝ ամուսնուս Սուրեն Ֆրիքսի Դրամփյանի, երեխաներ Լուսինե Սուրենի Դրամփյանի, Լիլիթ Սուրենի Դրամփյանի, Գրետա Սուրենի Դրամփյանի, Լուիզա Սուրենի Դրամփյանի, (հասցե՝ Երևան, Կապան 12, բնակարան 25), ծնողներիս՝ Համազասպ Մինասի Փոստանջյանի, Գրետա Գրիգորի Դավթյանի եւ եղբորս՝ Տիգրան Համազասպի Փոստանջյանի (հասցե՝ Վրացական 2) անվտանգությունն ապահովելու համար։
Ձեր կողմից անհապաղ և բավարար միջոցներ չձեռնարկելու դեպքում՝ հնարավոր բացասական զարգացումների համար ողջ պատասխանատվություն կընկնի Ձեր վրա։
Հարգանոք ՝
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար