Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թբիլիսիի քաղաքապետը` տրանսպորտի ուղեվարձի խնդիրների մասին. «Սուբսիդավորումը հարցի լուծման լավագույն միջոցը չէ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2013 17:27

«Իհարկե, դա լավագույն միջոցը չէ, բայց այս պահի դրությամբ սուբսիդավորումը հարցի լուծման միակ ուղին է: Սակայն մյուս կողմից յուրաքանչյուր քաղաք իր իսկ ճանապարհով է գնում, բայց կրկնում եմ, այս պահին սուբսիդավորումն անխուսափելի է»,-խոսելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրների լուծման մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան:

Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովը, ով Ռիգայի տրանսպորտը աշխարհում «ամենալավերից» համարեց, նշեց. «Այս հարցը մի կողմից հեշտ է, մյուս կողմից` դժվար: Խնդիրն այն է, թե ով է վճարում դոտացիայի համար: Մեզ մոտ դոտացիայի 95 տոկոսը վճարում է քաղաքը, ավելի փոքր տոկոս վճարում է Ռիգայի կառավարությունը: Մեզ մոտ դոտացիայի ցուցանիշը կազմում է 900 միլիոն եվրո»: Նիլ Ուշակովը նշեց, որ իրենց համար հասարակական տրանսպորտը սոցիալական  գործիք է ու մանրամասնեց. «Ռիգայում  թոշակառուները, ավարտական դասարանների աշակերտները, հաշմանդամները անվճար են օգտվում հասարակական տրանսպորտից: Այդ քաղաքական որոշումը կայացվել է չորս տարի առաջ: Մեզ համար իրավիճակը ճգնաժամային է այն պատճառով, որ մեզ մոտ ամեն ինչ վճարում է քաղաքը»:

Հարցին` քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն պաշտոն է, թե նախընտրելի է, որ այն լինի վարչատնտեսական, Նիլ Ուշակովը պատասխանեց. «Դա ցանկալի չէ, բայց միևնույն ժամանակ անխուսափելի է, և դա պետք է ընդունել որպես փաստ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031