Ս.թ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք:
Երևանի բնակիչ Արմեն Զաքարյանն, իրեն պատկանող «Մերսեդես» միկրոավտոբուսի ուղևորի նստարանի տակ հարմարեցված թաքստոցում, Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով` շրջանցելով մաքսային հսկողությունը, Հայաստան է տեղափոխել 83 հատ IPhone-5, Samsung Galaxy և այլ մոդելների բջջային հեռախոսներ:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 215 հոդվածի հատկանիշներով:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն