«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները: Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը գրեթե ամբողջ երկայնքով վերածվել է վարպետաց փոքրիկ քաղաքի: Բազմաթիվ տաղավարներում երևանցիներին են ներկայացվել ժողովրդական արվեստի գործեր, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններ:
Տոնական ուրախ մթնոլորտը լրացնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կազմակերպված համերգային ծրագիրը, որի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մշակույթի օջախների սաները, երգիչ-երգչուհիներ, ազգագրական, ժողովրդական ու էստրադային, ինչպես նաև պարային համույթներ ինքնատիպ կատարումներով շնորհավորում են մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն