Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մայր Աթոռի թանգարանում հայաստանցի այցելուների համար սահմանված է 500 դրամ, իսկ սփյուռքահայերի՝ 1500

Հոկտեմբեր 11,2013 15:54

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության բաց նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Վեհափառ Տեր, մեծ էր մեր զարմանքը, երբ սփյուռքահայ ուսանողների մի խումբ Մայր Աթոռի թանգարան ուղեկցելիս ականատես եղանք մի գնացուցանակի, որտեղ հայաստանցի այցելուների համար սահմանված էր 500 դրամ, իսկ սփյուռքահայերի՝ 1500: Մեր հարցադրմանն ի պատասխան, Մայր Աթոռի թանգարանի պատասխանատուներից մեկը պատճառաբանեց, թե սփյուռքահայերն այլ երկրի քաղաքացիներ են:

Վեհափառ Տեր, Հայրենիք-Սփյուռք միասնությանն ուղղված Ձեր ջանքերն արժանավույնս և որդիական ուրախությամբ գնահատելով՝ հայտնում ենք մեր տարակուսանքն առկա հոռի երևույթի հանդեպ, քանզի հայաստանցի և սփյուռքահայի  միջև տարանջատումը պատիվ չէ մասնավոր հաստատությանն անգամ, ուր մնաց Հայի հավաքական կերպարի և ազգի հոգևոր միասնության խորհրդանիշ ու Կենտրոն Մայր Աթոռի համար:

Մեր խնդրանքն ենք ուղղում Ձեզ՝ հորդորելով վերացնել այս թեկուզ և աննշան, սակայն ամոթաբեր փաստը:

Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ օծեալ Սուրբ աջոյն

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031