Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է Վանաձորի բնակչուհի Լուսինե Ս.-ի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության` վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անզգուշությամբ անչափահաս Լ. Խ.-ին հասցրել է ինքնասպանության փորձ կատարելու:
Լուսինե Ս.-ն նախկինում դատված չէ:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ