Այսօր «Զանգակ» գրատանը կայացավ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը: Ներկա էին ԱԺ դաշնակցական եւ այլ խմբակցությունների մի շարք պատգամավորներ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արվեստագետներ, ու շատ այլ հայտնի մարդիկ:
Վահան Հովհաննիսյնանի հեղինակած գիրքը` «Мандилион»-ը ռուսերեն լեզվով էր, ըստ նրա՝ այն գրվել է մեկ տարվա ընթացքում եւ ինքնաթիռների մեջ:
Գիրքը ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում է, գործողությունները ընգրկում են մի քանի ժամանակաշրջան: Անդրադարձ կա հայ ժողովրդի պատմությանը, արեւելյան միջերկրածովյան երկրների էտապներին, քրիստոնյա ժողովուրդների պայքարին` իրենց անկախության եւ ինքնության պահպանման համար: Գրքում այն գաղափարն է շեշտադրված, որ ի վերջո բոլոր քրիստոնյա երկրների ու ժողովուրդների համար սպասվում են լավ ժամանակներ:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ