Այսօր Բեռլինի համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը խոսեց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Գերմանիայի հայ համայնքի կազմակերպելիք միջոցառումների մասին։ Ըստ նրա՝ Գերմանիայում այսօր թուրքական մեծ համայնք կա, որը մեծ կշիռ ունի նման հարցերում:
Բանախոսը գտնում է, որ Գերմանիայում ապրող հայերը պետք է պահանջեն Գերմանիայից Հայոց ցեղասպանությունը ճանաչել, Հայաստանն էլ հետեւողականորեն պետք է լուրջ ջանքեր գործադրի՝ ցեղասպանության մասին իրազեկելու։
Բեռլինի համալսարանի դասախոսը նաև նկատում է, որ չկան Ցեղասպանության մասին գրքեր հայերեն տարբերակով։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև