Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը ծանոթ է Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ԵԽ Կոնգրեսի զեկույցին եւ համարում է, որ օբյեկտիվ գնահատականներ են արտացոլված

Հոկտեմբեր 11,2013 15:09

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերին եւ Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամին:

Փոխվարչապետը նշեց, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում ԵԽ հետ համագործակցության բավականին արդյունավետ օրակարգ է ձեւավորվել: «Ի սկզբանե մեծ կարեւորություն ենք տվել տեղական ժողովրդավարության խնդիրներին: Հունիսին Երեւանում տեղի ունեցավ մասնակցային ժողովրդավարությանը նվիրված համաժողովը, որին նախորդեց Կոնգրեսի բյուրոյի նիստը, այսօր աշխատանքը կսկսի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովը, իսկ հոկտեմբերի վերջին Հայաստանի պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի Կոնգրեսի լիագումար նիստի աշխատանքներին, կամփոփենք մեր նախագահության ժամանակահատվածը»,-նշեց փոխվարչապետը:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման նպատակով Դանիայի կառավարության կողմից 1,7 մլն եվրոյի հատկացման համար` տեղեկացնելով, որ ԵԽ երեւանյան գրասենյակի հետ համատեղ աշխատում են նախանշված ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Փոխվարչապետը եվրոպացի գործընկերներին տեղեկություններ ներկայացրեց նաեւ նախատեսվող բարեփոխումների մասին. «Տեղական ժողովրդավարության համատեքստում բարեփոխումների մեծ օրակարգ ունենք` վարչատարածքային, ավագանու ինստիտուտի հզորացման, ֆինանսական համահարթեցման նոր համակարգի ներդրման ուղղություններով»:

Ա. Գեւորգյանը նաեւ շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ հայկական կողմը ծանոթ է պատրաստված զեկույցի վերջնական տարբերակի նախագծին եւ ընդհանուր առմամբ համարում է, որ օբյեկտիվ գնահատականներ են արտացոլված:

Հյուրերը նշեցին, որ պատրաստակամ են աջակցել ինչպես 2012-2014թթ. գործողությունների ծրագրի` տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների, այնպես էլ հետագա բարեփոխումների իրականացմանը, այդ թվում`անհրաժեշտ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու միջոցով: Նրանք վստահեցրեցին, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը եւ բաց են ցանկացած գործակցության համար: Միաժամանակ կարեւորեցին բարեփոխումների սահուն իրականացումը` հաշվի առնելով նաեւ ազգային առանձնահատկությունները:

Անդրադառնալով այսօր մեկնարկող Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին`հյուրերն այն համարեցին լավ հնարավորություն` փորձի փոխանակման, տեղական իշխանությունների միջեւ կապերի հաստատման տեսանկյունից` ընդգծելով, որ ԵԽ-ն աջակցում է նման նախաձեռնությունները:

Քննարկվեցին նաեւ 2013թ. նոյեմբերին Կոնգրեսի կողմից Հայաստանում տեղական ժողովրդավարության վիճակի վերաբերյալ մոնիտորինգի կազմակերպչական հարցեր:

 

Հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031