Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին կանանց առողջության խնդիրները

Հոկտեմբեր 11,2013 14:57

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին և Լոս Անջելեսի Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի մի խումբ անդամների։ 

«Ուրախ եմ, որ շարունակում եք Ձեր ծրագրերը Հայաստանում` ուշադրության կենտրոնում պահելով կանանց առողջության խնդիրները»,-ողջունելով հյուրերին, ասաց նախարարը։

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները Դերենիկ Դումանյանի հետ քննարկեցին թե՛ հերթական այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումները, թե՛ նախանշվող հետագա ծրագրերը Հայրենիքում։

Ամերիկահայ բժիշկները ելույթներ կունենան Օստեոպորոզին նվիրված 7-րդ միջազգային գիտաժողովում և իրենց փորձը կհաղորդեն մեր մասնագետներին։ Կկազմակերպեն կանանց առողջությանը նվիրված կլոր սեղան, առողջության քայլարշավ, և մի շարք այլ միջոցառումներ։ ԵՊԲՀ-ի շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար Մարիամ Մանուկյանը կարևորեց «Առողջ ապագա» ակցիան, որի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հոկտեմբերի 13-ին Երևանի պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճի ճեմասրահում 50 տարեկանից բարձր 1000 և ավելի մարդկանց շրջանում անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ կիրականացնեն դիաբետի, բարձր զարկերակային ճնշման, օստեոպորոզի և այլ հիվանդությունների ախտորոշման ուղղությամբ։

«Մենք ևս չափազանց կարևորում ենք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը։ Այդ ուղղությամբ 2014 թվականին մեծ ծրագրեր են նախատեսվել։ Համաշխարհային բանկի դրամաշնորհով ամենից տարածված և ամենաբարձր մահացություն բերող երեք հիվանդությունների` սրտանոթային, դիաբետիկ և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ` ազգաբնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ, սկրինինգ ծրագրեր կիրականացվեն։ Այժմ նախապատրաստական փուլում ենք` թիրախային խմբերը և առաջնային օղակի բուժհիմնարկների գործիքային ապահովվածությունն է ճշտվում և այլ աշխատանքներ են տարվում, որպեսզի միջոցները հնարավորինս արդյունավետ ծախսվեն»,-ասաց նախարար Դումանյանը։

Որոշվեց «Առողջ ապագա» ակցիայի արդյունքները քննարկել նախարարության սկրինինգային ծրագիրը նախապատրաստող խմբի հետ։

Ջոն Բիլեզիկյանն իր գոհունակությունը հայտնեց այն առթիվ, որ իրենց կողմից Հայաստան բերված ոսկրի խտությունը որոշող 6 սարքը (դենսիտոմետր) հաջողությամբ կիրառվում են թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում։ Նաև տեղեկացրեց, որ անհարժեշտության դեպքում առաջիկայում ևս կարող են Հայաստանի համար նման սարքեր ձեռք բերել։ Քննարկվեցին հետագա համագործակցությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու հարցեր։

Նախարար Դումանյանն իր հյուրերին նաև ներկայացրեց ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը։

 ՀՀ առողջապահության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031