«Diario de Sao Paulo»-ի տեղեկություններով, Պելեի թոռները պապիկին դատի են տվել: Երեխաների փաստաբանի խոսքերով, Պելեն հրաժարվում է թոռներին հանդիպել եւ վերջին անգամ նրանց տեսել է 2011 թվականին:
Հայցվորները «Ֆուտբոլի արքայի» դստեր` Սանդրա Ռեգինայի, 13 եւ 15 տարեկան որդիներն են, որոնց մայրը կրծքագեղձի քաղցկեղից մահացել է 2006 թվականին: Համաձայն հայցադիմումի, Օկտավիոն եւ Գաբրիելը պապիկից պահանջում են բժշկական ապահովագրության եւ կրթության համար իրենցից յուրաքանչյուրին վճարել 13,5 հազարական ռեալ ($ 6 հազար):
Դատարանը վճիռը կայացնելու է նոյեմբերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ