«Շիրակ կենտրոնը» նախորդ ձմռանը Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ, տրամադրեց շուրջ 2000 պարկ վառելափայտ: Ընթացիկ ձմռանը անօթևան ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով նախաձեռնել ենք «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա: Կոչ ենք անում բոլոր բարեսիրտ մարդկանց միանալ մեր նախաձեռնությանը:
Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են և անօթևան ընտանիքներին բաժանելու նպատակով «Շիրակ կենտրոնին» տրամադրել են վառելափայտի գումար.
1. Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, «Marc Tognazzi Memorial Found» and «Paros Foundation» – 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան – 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանի – 10 պարկ: