Այսօր 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Հայաստան-Բուլղարիա ազգային հավաքականների հանդիպումը:
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ «Հանրապետական» մարզադաշտի տարածքում շարունակվելու է հանդիպման տոմսերի վաճառքը: Մարզադաշտերի մուտքերի մոտ կուտակումներ թույլ չտալու նպատակով, տոնական մթնոլորտին մասնակից լինելու համար ՀՖՖ-ն բոլոր երկրպագուներին խնդրում է «Հանրապետական» մարզադաշտ ներկայանալ ժամը 17:00-ին:
ՀՖՖ-ն բոլոր երկրպագուներին խնդրում է նաեւ մարզադաշտ չբերել արգելված իրեր` անվտանգության ծառայությունների աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:
Մարզադաշտ բերել արգելվում է:
Զենք
Ճայթռուկներ
Ծակող, կտրող, հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա եւ մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչք
Ամեն տեսակի շշեր եւ տարաներ
Պաստառներ, դրոշներ` վիրավորական եւ/կամ ռասիստական գրություններով
Վուզուվելաներ, Շեփորներ
Լազերային լույսեր եւ ցուցիչներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ ինչու են պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներն արգելված?