Այսօր քրեական Վերաքննիչ դատարանում Տիգրան Առաքելյանի դատավարության ընթացքում իր վերջին խոսքում ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը հարց ուղղեց դատարանին՝ «Բոլորն այսօր գիտեն ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես են վճիռները կայացվում: Ինձ հետաքրքիր է, դուք ձեզ տեսնո՞ւմ եք այդ մշակույթի կրողը, թե՞ կկայացնեք արդար դատավճիռ»:
Արտակ Կարապետյանն իր վերջին խոսքում ասաց՝ «ինչու երկու տարում այսքան բան: Միանշանակ պետք է կայացվի արդարացման դատավճիռ»:
Նիստի վերջում Տիգրան Առաքելյանը անկախության տոնի կապակցությամբ դատավոր Եվա Դարբինյանին նվիրեց գիրք՝ քրեական դատավարության մասին՝ նշելով, որ դա իրենց կայացնելիք վճռի հետ կապ չունի:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի երկուշաբթի օրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ