«Մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի վարչապետին, բայց նրան խորհուրդ կտայի ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որն ինքը ցանկանում էր ստորագրել ԵՄ-ի հետ»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում ասաց Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ անգամ չի հայտարարել, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն անարդյունավետ է թեկուզ այն պատճառով, որ ընդհանուր սահման չկա:
Նախագահ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում չներկայացրեց: Պարոն Գլազեւից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս են պատրաստվում աշխատել մի պաշտոնյայի հետ, ով սկզբունքորեն դեմ էր Հայաստանի` այդ համակարգում ընդգրկվելուն: «Եթե Հայաստանի վարչապետն ուշադիր կարդար, թե ինչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատրաստվում է հրաժարվել Հայաստանի սուվերենությունից` այն ստորադասելով առեւտրատնտեսական հարաբերություններին, ես կարծում եմ՝ նա կվերանայեր իր մոտեցումները»,- հավելեց մեր զրուցակիցը:
«Առավոտ» օրաթերթ
Գիթառն է ժրել Տիգրանի ձեռքում,
Խանդավառությամբ, ու շատ բորբոքուն,
Ի՞նչ է կատարվում Տիգրանի հոգում,
Կռունկներին է հիշել իր երգում:
Խղճին, ամոթին, վերջնական հաղթում,
Պայծառ ժպիտն է նրան ուղղորդում,
Մնաք բարով է բոլորիս մաղթում,
Արդյոք մեր երկրից, չի՞ արտագաղթում: