Լրահոս
Օրվա լրահոսը

Արբակ Խաչատրյան. «Ալիեւը հավակնում է Քադաֆիի դափնիներին. Հայաստանը պետք է օգտագործի դա»

Հոկտեմբեր 11,2013 14:25

«Ադրբեջանը նորից թույլ տվեց այն սխալը, որը թույլ էին տալիս եւ Իրաքը, եւ Եգիպտոսը, եւ Լիբիան: Միջազգային հանրությունը միշտ էլ օգտագործում է «հավերժ նախագահի» այդ հարցը եւ պատեհ պահին հարված է տալիս»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին, որոնց արդյունքում Իլհամ Ալիեւը վերընտրվել է երրորդ անգամ եւ ձայների 85 տոկոսով, ասաց իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Մեր զրուցակիցը, սակայն, գտնում է, որ դա Հայաստանի ձեռքին լավ խաղաթուղթ կարող է լինել` ներկա տնտեսական եւ քաղաքական ծանի վիճակից դուրս գալու համար: «Հայաստանը լավ հաղթաթուղթ ունի իր ձեռքին ու պետք է այդ ուղղությամբ աշխատել տարբեր մեխանիզմներով, քաղաքական գործիքներով` աշխարհին հասցնելու այն իրականությունը, որ Ադրբեջանը մեկ ընտանիքի կողմից է ղեկավարվում»,- ասում է Արբակ Խաչատրյանը` օրինակ բերելով Քադաֆիին, ով լավ կապեր ուներ Եվրոպայում, Մուբարաքին, ով պրոամերիկյան կապեր ուներ, բայց դրանք որեւէ կերպ չօգնեցին նրանց` խուսափելու դաժան վախճանից: Հիշեցնենք, որ Արեւմուտքը միանշանակ չի արձագանքել Ադրբեջանում կայացած ընտրություններին: Ավելի շուտ` բավականին իրարամերժ է արձագանքել: ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի դիտորդները գոհ են Ադրբեջանում կայացած ընտրություններից, մինչդեռ ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ-ի դիտորդները ճիշտ հակառակ կարծիքն են արտահայտել:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արբակ Խաչատրյանի հարցազրույցը տարածաշրջանային թեմաների շուրջ` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031