Հայաստանի Հանրապետության արժանապատի՛վ քաղաքացիներ, ցավում եմ այն նենգամիտ ու մթագար, այդպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չկայացած անհատների վերլուծությունների համար, ովքեր փորձում են տարբեր կայքերում տարբեր ձևերով մեկնաբանված խոսքերիս վերաբերյալ իրենց արխայիկ, ոչ մեկին պետք չեկող և պահի տակ հայտնած զգացմունքային կարծիքներով հանդես գալ, ի դեմս՝ Զարուհու «պաշտպանյալի», այն շահարկելով՝ որպես ինքնագովազդ: Հայտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ հեղինակավոր էլեկտրոնային yerkir.am կայքում արտահայտած իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել՝ Զարուհի Փոստանջյանների մեջ հայոց պետականության հանդեպ ունեցած իրենց կենսական ու կենցաղային ատելությունը վերացնելու և ընդհանուր առմամբ՝ Զարուհի Փոստանջյանին սթափեցնելու այլ պարագաներում, նույնպես, նմանատիպ սխալներ չկրկնելու համար: Խոսքերիս չափազանցված խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը: Սա ի գիտություն: Ցավում եմ, այդպես էլ ընդդիմություն չդարձած այն զորացրված գործիչների արտահայտած մտքերի համար, ովքեր 22 տարուց ավել իմ իրականացրած հայրենանվեր և պետականամետ ահռելի գործունեությունը (www.hayocartsivner.am) անմտորեն նմանեցնում են քծնանքի, շողոքորթության և իմ կողմից անիծված բացասական այլ երևույթների հետ: Այո՛, Խաչիկ Ասրյանի տեսակը հայածին, պետականամետ, առաջնորդապաշտ, հայրենասեր ու քրիստոնյա հայ ժողովրդի ցավով ապրող, մտահոգ շարքային քաղաքացու տեսակ է:
Զարուհի Փոստանջյանին ուղղված իմ խոսքերը ամբողջությամբ վերաբերում են բոլոր նրանց, ովքեր հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության գործընթացները Երկիր մոլորակի ժողովուրդների առջև վտանգում են ամեն օր՝ լրտեսության համար՝ իրենց երեսուն արծաթով գնած ու վարձատրած աշխատավարձի ու այլ չբացահայտած երևույթների համար….
Պարզապես ցավալին այն է, որ հայոց պետականության հիմքերը խարխլելու փորձեր կատարող այս մարդիկ իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ երբևէ կապ չունենալով հայոց պետականության կայացման և զարգացման գործընթացների հետ:
Ուզում եմ կոչս ուղղել բոլորին՝ կարեկցել նույնիսկ անձիս նկատմամբ անտրամաբանական հայտարարություն անողներին, հայրենիքի շահը ի նկատի ունենալով՝ հորդորել նրանց, որ ինչ վիճակում էլ հայտնվեն, երբեք չդավաճանեն հայոց պետականությանը, այլապես կդավաճանեն հայ ժողովրդին, իրենց ընտանիքներին, դժվարությամբ ձեռք բերված անկախ պետականությանը, իրենք՝ իրենց…:
Եթե Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի (հատկապես օտար պետություններում) գիտակցաբար վիրավորի իմ պետության, իմ ժողովրդի, իմ նախագահի արժանապատվությունը, պատասխանս այսուհետ լինելու է էլ ավելի կոշտ:
Կարդացեք նաև
Հարգանքով՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան
Առավոտի խմբագրությանը. ինչու կարող եք Խ. ասրյանի վիրավորանքը Փոստանջյանի հասցեին հրապարակել, իսկ իմ ,,վիրավորանքը,, սրա նման ֆաշիստների հասցեին` ոչ: իսկ հիմա քեզ անդրադառնամ այ արծիծ, քեզ խելոք պահի, թե չէ թևերիտ ու պոչիտ փետուրները կկտրեմ քամուն կտամ, կդարձնեմ կրտած հավ:
Էս գելթոզի անողին կպատասխանեմ,որ երբ հավերը երազում տեսնում են իրենց ,,ճախրելն,, ու արթնանալուց հետո ինքնահռչակվում որպես արծիվ,ապա արդյունքում ստացվում է փետրահան եղած հավ՝ մինչև մի խրոխտ աքլորի հանդիպելը…Հիմա աքլորահան եղած հավն ուզում է նորից իր թքածը լիզելով ապացուցել,որ իր դավանած ,,հայրենասիրությունը,, ֆաշիստական մտագարությունն է,չհասկանալով,որ իրավագիտության մեջ գոյություն չունի փոխաբերական իմաստով քրօրեն պատժելի արարք:Եթե մենք չգտնվեինք քո նմանների կողմից իշխանությունը բռազավթած խունտայի ներքո,ապա դու անպայման կհայտնվեիր բանտում՝ հավուր պատշաճի…Ֆաշիստական ուղղվածության հանցագործությունների վրա ,,վաղեմության ժամկետ,, իրավաբանական հասկացությունը չի տարածվում…Այնպես,որ ազատ էս՝ ժամանակավորապես:
Ինչ կապ ունես դու պետականության հետ, կամ դու հասկանում ես ինչ է պետակունությունը:
խլուրդ ու դարձյալ խլուրդ…